02.06.2015 18:59

Մոսկվայում ձերբակալել են երկու ակտիվիստների, որոնք փորձել են գեյ-շքերթ անցկացնել

Մոսկվայում ձերբակալել են երկու ակտիվիստների, որոնք փորձել են գեյ-շքերթ անցկացնել

Մոսկվայի շրջանային դատարանը տասն օրով կալանավորել է ԼԳԲՏ-շարժման երկու ակտիվիստների, որոնք անցյալ շաբաթ փորձել են մայրաքաղաքում գեյ-շքերթ անցկացնել:

Հաղորդվում է, որ գեյ-շարժման կողմնակիցներից բացի՝ ոստիկանություն են տարվել նաև նրանց գաղափարական հակառակորդները՝ «Աստծու կամք» ուղղափառ շարժման ակտիվիստները, այդ թվում՝ նաև այդ շարժման ղեկավար Դմիտրի Ցորիոնովը:

Ուղղափառ ակտիվիստները փորձել են խափանել չթույլատրված միջոցառումը, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել:

Գեյ-շարժման ակտիվիստները նախապես փորձել են քաղաքապետարանի հետ համաձայնեցնել շքերթը, որին, ինչպես սպասվում էր, մասնակցելու էր մինչև տասը հազար մարդ: Սակայն քաղաքային իշխանությունները տասներորդ տարին անընդմեջ մերժել են թույլատրել միջոցառումը՝ առանց մեկնաբանելու մերժումը: Փոխանցում է BBC-ն: