02.06.2015 19:21

Այվազովսկու՝ գողացված համարվող կտավը հանվել է աճուրդից

Այվազովսկու՝ գողացված համարվող կտավը հանվել է աճուրդից

Հովհաննես Այվազովսկու «Երեկո Կահիրեում» կտավը, որը գողացված էր համարվում, վաճառողի խնդրանքով հանվել է աճուրդից, փոխանցել է РИА Новости-ն՝ հղում անելով Satheby’s աճուրդի ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 1870 թ. ստեղծված կտավը գողացել են, Ռուսաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Մոսկվայում, 18 տարի առաջ:

Sotheby’s-ի ներկայացուցիչները պնդում են, որ «Երեկո Կահիրեում» կտավը չկա գողացված արվեստի նմուշների ցանկում, որն ավելի վաղ տարածել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը:  

20-րդ դարասկզբին «Երեկո Կահիրեում» կտավը եղել է հավաքորդ Ն. Դեդովի հավաքածուում: 1940-ական թթ. այն ձեռք է բերել Իվան Նոսենկոն, որն այն ժամանակ զբաղեցնում էր նավաշինական արդյունաբերության ժողկոմի պաշտոնը: Նոսենկոյի մահից հետո՝ 1956 թ., հավաքածուի սեփականատերն է դառնում նրա այրին, ում մոտից  էլ գողացել էին կտավը: Փոխանցում է lenta.ru-ն: