03.06.2015 13:51

Ռուսաստանի ՔԿ-ն տվել է MH17-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը

Ռուսաստանի ՔԿ-ն տվել է MH17-ի կործանման գործով  իր գլխավոր վկայի անունը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն չորեքշաբթի տվել է Դոնբասում վթարի ենթարկված մալազիական Boeing-ի գործով իր գլխավոր վկայի անունը. դա Ուկրաինայի ՌՕՈՒ նախկին մեխանիկ Եվգենի Ագապովն է, լրագրողներին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Քանի որ այժմ ի հայտ են գալիս վկայի խոսքերի հավաստիության նորանոր ապացույցներ, ինչպես նաեւ, հաշվի առնելով այդ վկայի գոյություն ունենալու մասին առանձին կողմնակալ ԶԼՄ-երի տարածած տարատեսակ լուրերը, այս փուլում մենք որոշել ենք բացել նրա մասին տեղեկությունը: Այդ վկան Ուկրաինայի քաղաքացի Ագապով Եվգենի Վլադիմիրովիչն է, ով զինվորական ծառայություն էր անցնում Ուկրաինայի ՌՕ  ուժերի մարտավարական ավիացիայի բրիգադի առաջին էսկադրիլիայի ավիացիոն սպառազինության մեքենավարի հաստիքում (№А4465 զորամաս): Եվ այժմ նա շարունակում է մնալ պետպաշտպանության ներքո»,- հայտարարել է Մարկինը: