03.06.2015 18:48

Սուդանի նախագահը մտադիր է վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ

Սուդանի նախագահը մտադիր է վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ

Սուդանը կջանա հարաբերությունները վերականգնել Արևմուտքի հետ: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց և երդմնակալության արարողությունից հետո:

Ալ-Բաշիրը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է արդեն 25 տարի: Միջազգային քրեական դատարանը նրան մեղադրում է Դարֆուրի հակամարտության ընթացքում մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ: Փոխանցում է euronews-ը: