03.06.2015 19:33

Նիգերիա. «Բոկո հարամը» նոր ահաբեկչություն է իրականացրել

Նիգերիա. «Բոկո հարամը» նոր ահաբեկչություն է իրականացրել

Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի շուկայում  առնվազն 13 մարդ ահաբեկչության զոհ է դարձել, 20-ից ավելին վիրավորվել են: Նման տվյալներ է ներկայացրել Կարմիր խաչի ներկայացուցիչը: Երեքշաբթի օրը «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման ահաբեկիչ- մահապարտը շուկայում պայթյուն է իրականացրել:

Մայդուգուրի քաղաքը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում, այնտեղ գերակշռում է մուսուլման բնակչությունը: Հենց այդ վայրերում է վեց տարի առաջ հայտնվել «Բոկո հարամը», որը ձգտում է այդտեղ ստեղծել իսլամական խալիֆաթ և շարիաթի կանոններ հաստատել:

Նիգերիայի նոր նախագահ Մուհամադու Բուհարին անցյալ շաբաթ իր պաշտոնակալության արարողության ժամանակ խոստացել է «Բոկո հարամի» դեմ մարտնչող կառավարական զորքերի շտաբը  մայրաքաղաք Աբուջայից տեղափոխել Մայդուգուրի: Փոխանցում է euronews-ը: