04.06.2015 11:39

Լավրով. Մինսկյան պայմանավորվածությունները գտնվում են ձախողման վտանգի տակ Կիեւի պատճառով

Լավրով. Մինսկյան պայմանավորվածությունները գտնվում են ձախողման վտանգի տակ Կիեւի պատճառով

Մինսկյան պայմանավորվածությունները անդադար գտնվում են ձախողման վտանգի տակ Կիեւի գործողությունների պատճառով, որն անտեսում է իր պարտավորությունները, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 «Փետրվարի 12-ի Մինսկյան պայմանավորվածությունները անդադար գտնվում են ձախողվելու վտանգի տակ կիեւյան իշխանությունների գործողությունների պատճառով, որ փորձում են խույս տալ Դոնբասի հետ ուղիղ բանակցությունների հաստատման  իրենց պարտավորություններից»,- ելույթ ունենալով ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսում, հայտարարել է Լավրովը: