04.06.2015 12:14

Գանայում ավելի քան 100 մարդ է զոհվել ավտոլցակայանի պայթյունից

Գանայում ավելի քան 100 մարդ է զոհվել ավտոլցակայանի պայթյունից

Գանայի մայրաքաղաք Աքրայում ավտոլցակայանի պայթյունի հետեւանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, փոխանցում է My Joy online տեղական ռադիոկայանը: Տեղացիները փորձել են պատսպարվել ավտոլցակայանում՝ հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքում սկսվող հեղեղից:

Ինչպես հաղորդում է ռադիոկայանը, հեղեղն սկսվել է չորեքշաբթի, հունիսի 3-ին, տեղական ժամանակով 17:30-ին (21:30), եւ դադարել է մոտավորապես 21:30-ին (01:30, հունիսի 4):

Bloomberg-ի տեղեկությամբ՝ ներկայումս 4 միլիոնանոց քաղաքի բնակչության մեծ մասն առանց էլեկտրականության է մնացել: Փրկարարները տեղափոխում են ավտոլցակայանում զոհվածների մարմինները:

Դեպքի վայր է ժամանել երկրի նախագահ Ջոն Դրամանի Մահաման: