05.06.2015 15:21

«Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների». Սադրելու վերաբերյալ Կադիրովի ասածը սուտ է

«Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների».  Սադրելու վերաբերյալ Կադիրովի ասածը սուտ է

«Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեի ղեկավար Իգոր Կալյապինը կտրականապես հերքել է այն վարկածը, թե իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներն իրենք են սադրել իրենց նկատմամբ ագրեսիան:

Հիշեցնենք, որ նախօրեին Գրոզնիում հարձակման էր ենթարկվել Կոմիտեի գրասենյակը: «Զանգվածային լրատվամիջոցներով բոլոր բազմազան մեկնաբանություններում, որոնք հիմնված են, մեծ մասամբ, Ռամզան Կադիրովի հայտարարության վրա, նշվում է, թե ինչ-որ մեկը դռան ետևից, իբր, կոպիտ է պատասխանել, կամ ինչ-որ մեկը պատշգամբից ինչ-որ բան է ասել ցուցարարներին: Այդ ամենը սուտ է: Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասել է Կալյապինը Ռուսաստանի նախագահին կից՝ մարդու իրավունքների խորհրդի նիստում:

Կալյապինի խոսքով՝ հարձակվողների գործողությունների պատճառով ոչ ոք հնարավորություն չուներ դուրս գալ ցուցարարների մոտ և երկխոսել նրանց հետ:

Փոխանցում է BBC-ն: