08.06.2015 17:41

Հրապարակվել է Ռուսաստանի բուհերի ամենահարուստ ռեկտորների ցուցակը

Հրապարակվել է Ռուսաստանի բուհերի ամենահարուստ ռեկտորների ցուցակը

Ճգնաժամը չի խանգարել ռուսաստանյան մի քանի բուհերի ռեկտորների՝ բարձրացնելու իրենց բարեկեցությունը:

2014 թ. ուսումնական հաստատությունների՝ ամենամեծ եկամուտն ունեցող  ղեկավարների ցուցակը, արդեն որերորդ անգամ, գլխավորում է Պետերբուրգի Լեռնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն, որը նախագահական ընտրություններում բոլոր երեք անգամները եղել է Վլադիմիր Պուտինի պետերբուրգյան շտաբի ղեկավարը:  Իսկ 1997 թ. նա եղել է գիտական խորհրդի ղեկավարը, երբ ապագա նախագահը էկոնոմիկայից գիտական թեզ է պաշտպանել: Ընդ որում՝ հաճախ նշվում է, որ հենց Լիտվինենկոն էլ եղել է նրա գիտական ղեկավարը: Ի դեպ, ավելի ուշ արևմտյան ԶԼՄ-ներում սկանդալ էր ծագել. Ջոնս Հոփկինսի համալսարանի էկոնոմիկայի պրոֆեսոր Քլիֆորդ Հեդդին՝ Ռուսաստանի տնտեսության ոլորտի փորձագետ, Պուտինին մեղադրել էր գիտական գրագողության մեջ:

2014 թ. Լիտվինենկոյի եկամուտը կազմել է 80,4 մլն ռուբլի՝ նախորդ տարվանից չորս միլիոնով ավելի: Երկրորդ տեղում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի գիտահետազոտական ինստիտուտի ռեկտոր Յարոսլավ Կուզմինովն է՝ 45,3 մլն-ով: Երրորդ տեղում Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ռեկտոր Նատալյա Պոչինոկն է՝ 41 մլն ռուբլի եկամուտով: Փոխանցում է newsru.com-ը: