08.06.2015 18:24

ՔԿ. Դոմոդեդովոյի նախկին ղեկավարության գործողությունները մեծացրել են օդանավակայանի խոցելիությունը

ՔԿ. Դոմոդեդովոյի նախկին ղեկավարության գործողությունները մեծացրել են օդանավակայանի խոցելիությունը

Հետաքննության կարծիքով՝ Դոմոդեդովո օդանավակայանի նախկին ղեկավարության գործողությունները մեծացրել են օդանավակայանի խոցելիությունը, ինչն էլ հանգեցրել է զոհերի՝ 2011 թ. ահաբեկչության արդյունքում: Օդանավակայանի ղեկավարության և օդանավակայանի համալիրի ձեռնարկությունների փաստացի սեփականատերերից մի քանիսի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 238 հոդվածով  (այնպիսի աշխատանքների կատարում կամ ծառայությունների տրամադրում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին և անզգուշությամբ հարուցել են երկու և ավելի անձանց մահ): Այդ մասին հաղորդել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչը:

2011 թ. հունվարի 24-ին մահապարտ ահաբեկիչը Դոմոդեդովո օդանավակայանի միջազգային ավիաուղիների ժամանման սրահում գործի էր դրել պայթուցիկ սարքը: Պայթյունի արդյունքում զոհվել էր 37 մարդ, Ռուսաստանի և արտասահմանցի 172 քաղաքացիներ վիրավորվել էին: Փոխանցում է ТАСС-ը: