08.06.2015 19:49

Վախճանվել է Ջունա Դավիթաշվիլին, ով բուժել է Բրեժնևին և դե Նիրոյին

Վախճանվել է Ջունա Դավիթաշվիլին, ով բուժել է Բրեժնևին և դե Նիրոյին

Մոսկվայում կյանքի 66-րդ տարում վախճանվել է բուժարար և աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլին: Այդ մասին առաջինը տեղեկացրել է դերասան Ստանիսլավ Սադալսկին:

Նախկինում Ջունայի օգնությանը դիմել են բազմաթիվ անվանի մարդիկ, այդ թվում՝ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասանուհի Ջուլիետա Մազինան, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն և Մարչելլո Մաստրոյանին, ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինին և Անդրեյ Տարկովսկին և այլք:

2014 թ. Ջունան, որին Ռուսաստանում անվանում էին «մեր Վանգան», НТВ-ին տված մի հարցազրույցում պատմել է, թե ինչից է փրկել Բրեժնևին, ինչպես է օգնել Ելցինին՝ ղեկավարելու երկիրը, թե կստիպի Արևմուտքին՝ հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և թե ինչպես կավարտվի արյունալի հակամարտությունն Ուկրաինայում: Փոխանցում է newsru.com-ը: