09.06.2015 14:38

Ավո Գուշյանի ստուդիոյի բացումը Կիպրոսում. Լուսանկարներ

Ավո Գուշյանի ստուդիոյի բացումը Կիպրոսում. Լուսանկարներ

Հունիսի 7-ին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մեծ հանդիսությամբ բացվեց Կիպրոսում հայտնի ազգությամբ հայ նկարիչ Ավո Գուշյան լուսանկարչության եւ դիզայնի՝ Avok.eu ստուդիոն: Avok.eu-ն տարբերվում է մյուսներից իր յուրօրինակ ոճով: Գուշյանն իր ուրույն քայլերն է կատարում Կիպրոսի լուսանկարչության ասպարեզում, սակայն, չի ցանկանում սահմանափակվել միայն Կիպրոսի մասշտաբներով: Վստահ ենք, որ մի օր նրան կճանաչեն ավելի լայն շրջանակներ: Ի դեպ, Ավո Գուշյանը լուսանկարելու հանդեպ սերն ու տաղանդը ժառանգել է իր պապիկից, ով եւս հայտնի լուսանկարիչ է եղել Կիպրոսում:

Հայազգի լուսանկարչի ստուդիոյի ֆեյսբուքյան էջն՝ այստեղ: