09.06.2015 17:00

Գազպրոմ. շուտով Եվրոպան ՌԴ-ի հետ կքննարկի ոչ միայն «Թուրքական հոսքը»

Գազպրոմ. շուտով Եվրոպան ՌԴ-ի հետ կքննարկի ոչ միայն «Թուրքական հոսքը»

Եվրոպան շուտով ստիպված է լինելու Ռուսաստանի հետ խոսել ոչ միայն «Թուրքական հոսքի» գազատարի, այլեւ լրացուցիչ հզորությունների մասին, հաղորդել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը: 

«Մենք ելնում ենք նրանից, որ բանականությունը կգերակշռի Եվրոպայում, եւ մենք կխոսենք ոչ միայն «Թուրքական հոսքով» մատակարարվող գազի տեղաբաշխման մասին... բայց եւ շուտով լրացուցիչ ծավալների մասին խոսելու պահն է գալու»,- ասել է նա «Եվրոպա՝ գազի մատակարման հուսալիության բարձրացում եւ ներմուծում» ասուլիս-համաժողովի ժամանակ:

«Գազպրոմը» եւ թուրքական Botas ընկերությունը 2014 թ. դեկտեմբերի 1-ին ստորագրել են Սեւ ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիայի ուղղությամբ տարեկան 63 մլդ խ/մ  հզորությամբ գազատարի կառուցման փոխըմբռնման հուշագիր: Մոտ 1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլդ խ/մ գազ: Նոր գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2015 թվականի երկրորդ կիսամյակում, իսկ գազատարով գազն առաջին անգամ բաց թողնել 2016 թվականի դեկտեմբերին: