09.06.2015 19:03

Պերմցի Լյուցիֆերի ծնողներն իրենց երկրորդ զավակին կանվանակոչեն ի պատիվ հայտնի վամպիրի

Պերմցի Լյուցիֆերի ծնողներն իրենց երկրորդ զավակին կանվանակոչեն ի պատիվ հայտնի վամպիրի

Պերմում Լյուցիֆեր անվանակոչված նորածնի ծնողները մտադիր են իրենց երկրորդ զավակին անվանակոչել ի պատիվ  ամերիկացի գրող Էնն Ռայսի «Վամպիրի ժամանակագրություններից» հայտնի վամպիր Լեստատի և Թոմ Քրուզի մասնակցությամբ «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմի հերոսի:

Նատալյա և Կոնստանտին Մենշիկովներն իրենց ընտանիքում համալրում է սպասվում  2015 թ. հոկտեմբերին: «Խավարի փոքրիկ բանակ ենք ստեղծում ))))): Կառավարիչն ու գորշ կարդինալն արդեն ունենք»,- գրել է մայրիկը:

Ավելի վաղ պարզվել է, որ 24-ամյա մայրիկն ու նրա հասակակից ամուսինը սատանիզմի հետևորդներ են և դրա համար էլ 2014 թ. ծնված  երեխային տվել են Լյուցիֆեր անունը: «Եթե դուրը չգա, թող 14 տարեկանում փոխի անունը: Բայց պետք է գիտակցի, թե նման հովանավորից հրաժարվելն ինչպես կարող է անդրադառնալ առողջությանը»,- այն ժամանակ սոցցանցում գրառել է Լյուցիֆերի մայրիկը:

Այս դեպքից հետո Պերմի մարզի ԶԱԳՍ-ի նախագահն առաջարկել է արգելված անունների ցանկ կազմել՝ վկայակոչելով արտասահմանյան փորձն այդ բնագավառում: Փոխանցում է lenta.ru-ն: