04.12.2012 14:26

Սերգեյ Լավրովը Ստամբուլի հյուրանոցում վայր է ընկել և կոտրել ձեռքը

Սերգեյ Լավրովը Ստամբուլի հյուրանոցում  վայր է ընկել  և կոտրել ձեռքը
Լուսանկարը՝ mid.ru

Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած այցի ընթացքում կոտրել է ձեռքը, հաղորդում է CNN Turk հեռուստաընկերությունը: Ռուսաստանյան ԱԳՆ ղեկավարը ձեռքի դաստակը վնասել է դեկտեմբերի 3-ի երեկոյան, Ստամբուլի հյուրանոցում վայր ընկնելիս: Լավրովին տեղափոխել են «Տակսիմ» հիվանդանոց, որտեղ նախարարը մնացել է մոտավորապես կես ժամ. նրա ձախ ձեռքը ռենտգեն նկարահանման են ենթարկել և անշարժացրել, որից հետո բժիշկները նրան տուն են ուղարկել: