11.06.2015 17:35

ԼՂՀ կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ կլինեն

ԼՂՀ կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ կլինեն

ԼՂՀ կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ կլինեն: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Սպասվող փոփոխությունների մանրամասների մասին հարցին ի պատասխան` Հարությունյանը խորհուրդ է տվել սպասել մի փոքր` խոստանալով, որ օրեր անց այդ փոփոխությունների մասին պաշտոնապես տեղեկություն կհրապարակվի: