12.06.2015 19:34

Դևիդ Բեքհեմը նկարահանվելու է Գայ Ռիչիի ֆիլմում

Դևիդ Բեքհեմը նկարահանվելու է Գայ Ռիչիի ֆիլմում

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դեր է ստացել ռեժիսոր Գայ Ռիչիի՝ բրիտանական էպոսի թեմայով Արթուր թագավորի և Կլոր սեղանի ասպետների մասին պատմող ֆիլմում, հաղորդել է The Daily Express-ը:

Անգլիացի ֆուտբոլիստին երկրորդական դեր է բաժին հասել, որը, սակայն, ռեժիսորի մտահղացման համաձայն, առանցքային դեր է կատարելու Էսկալիբուր թուրը քարի միջից դուրս քաշելու դասական տեսարանում:

Ֆիլմը բաղկացած է լինելու վեց սերիաներից, որոնցից առաջինը էկրան կբարձրանա 2016 թ. հուլիսին: Արթուր թագավորի կերպարը մարմնավորելու է Չառլի Հաննեմը:

 Բեքհեմը նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցում խաղացել է ինքն իր դերը:

Փոխանցում է lenta.ru-ն: