04.12.2012 15:27

Ջոզեֆ Դանֆորդը հաստատվել է Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնում

Ջոզեֆ Դանֆորդը հաստատվել է Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնում

ԱՄՆ կոնգրեսի սենատը երկուշաբթի ամերիկացի գեներալ Ջոզեֆ Դանֆորդին հաստատել է Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Գեներալի  թեկնածությունը առաջարկվել էր Բարաք Օբամայի կողմից և հաստատվել է հեշտացված ընթացակարգով՝ առանց քվեարկության: Դանֆորդը, որը մինչ այս ԱՄՆ ծովային հետևակի Կորպուսի հրամանատարի օգնականն էր,  այդ պաշտոնում կփոխարինի գեներալ Ջոն Ալենին, ով առաջադրվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնում: