15.06.2015 20:02

ՀԱՀ. Սուդանի նախագահը չի հեռանա Յոհանեսբուրգից, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել

ՀԱՀ. Սուդանի նախագահը չի հեռանա Յոհանեսբուրգից, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել

ՀԱՀ բարձր դատարանը կիրակի օրը որոշել է, որ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը, որը Յոհանեսբուրգ է ժամանել մասնակցելու Աֆրիկյան միության գագաթնաժողովին, չպետք է լքի երկրի տարածքը՝ մինչ նրա հնարավոր ձերբակալության մասին որոշման կայացումը: Սպասվում է, որ այդ որոշումը կկայացվի օրվա երկրորդ կեսին:

Ալ-Բաշիրին ձերբակալելու պահանջ ՀԱՀ-ի իշխանություններին ներկայացրել է Միջազգային քրեական դատարանը, որը սուդանցի առաջնորդին մեղադրում է պատերազմի ժամանակ Դարֆուր նահանգում մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեջ: Յոհանեսբուրգը ժամանակին ստորագրել է Միջազգային քրեական դատարան ստեղծելու վերաբերյան Հռոմի ստատուտը և պարտավոր է կատարել այդ պահանջը: Մինչդեռ ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման երաշխավորել է գագաթնաժողովի մասնակիցների անձեռնմխելիությունը: Բացի այդ՝ Աֆրիկյան միության նախագահը՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, հայտնի է ՄՔԴ-ի հանդեպ իր քննադատություններով՝ մեղադրելով նրան Աֆրիկայի ղեկավարների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ:

Չնայած ալ-Բաշիրին կալանավորելու երկու միջազգային օրդերների առկայությանը՝ նա ավելի վաղ արդեն այցելել է Եգիպտոս, Քաթար, Սաուդյան Արաբիա և Եթովպիա և ամեն անգամ բարեհաջող վերադարձել է Սուդան: Փոխանցում է euronews-ը::