16.06.2015 21:06

ՀԱՀ իշխանությունները Սուդանի նախագահին թույլ են տվել վերադառնալ հայրենիք

ՀԱՀ իշխանությունները Սուդանի նախագահին թույլ են տվել վերադառնալ հայրենիք

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը հեռացել է ՀԱՀ-ից՝ չնայած Պրետորիայի գերագույն դատարանի արգելքին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Սուդանի պետանախարար Յասեր Յուսեֆին:

Պրետորիայի գերագույն դատարանը հունիսի 14-ին ժամանակավորապես արգելել էր ալ-Բաշիրին հեռանալ Հարավաֆրիկյան Հանրապետությունից՝ մինչև  SALC իրավապաշտպան կազմակերպության դիմումի կապակցությամբ որոշում կայացվի: Իրավապաշտպանները պահանջում էին ձերբակալել քաղաքական գործչին և հանձնել Միջազգային քրեական դատարանին՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

ՀԱՀ-ի իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը նույն օրն իսկ քննադատել է դատարանին կանխակալության համար:

Լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ այն փաստը, որ երկրի իշխանությունները թույլ են տվել, որ ալ-Բաշիրը հեռանա ՀԱՀ-ից, վկայում է այն մասին, որ Պրետորիան այժմ Աֆրիկայի շահերը վեր է դասում Արևմուտքի շահերից:

ՄՔԴ-ն ալ-Բաշիրին մեղադրում է Դերֆուրում ապստամբությունը ճնշելու ընթացքում ցեղասպանության կազմակերպման և դաժանության այլ դրսևորումների համար: Հակամարտության ընթացքում զոհվել էր 300 հազար մարդ, ևս 2 միլիոնը լքել էին իրենց տները: Փոխանցում է lenta.ru-ն: