04.12.2012 17:59

Միթ Ռոմնին ընդգրկվել է «Marriott»-ի տնօրենների խորհրդում

Միթ Ռոմնին ընդգրկվել է «Marriott»-ի  տնօրենների խորհրդում
Լուսանկարը՝ AFP

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին դարձյալ ընդգրկվել է հյուրանոցների ցանցերի կառավարմամբ զբաղվող Marriott International- ի տնօրենների խորհրդում, հաղորդվում է Marriott-ի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ: Ռոմնին տնօրենների խորհրդում տեղ է զբաղեցրել երկու անգամ՝ 1993-2002 թթ., երբ նա այդ տեղը լքել էր Մասաչուսեթսի նահանգապետ ընտրվելուց հետո, և 2009-2011-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու:

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո Ռոմնին մեկ ամիս անցկացրել է Կալիֆոռնիայում՝ իր ընտանիքի հետ, հաղորդում է lenta.ru-ն:

The Daily Mail թերթը գրում է, որ Ռոմնիի վերադարձը Marriott ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է ընկերության ղեկավարների հետ: Ռոմնիի հայրը՝ Ջորջը, Marriott-ի հիմնադիր Ջոն Ուիլլարդ Մարիոթի վաղեմի ընկերն է և իր որդուն էլ անվանակոչել է ի պատիվ նրա. նախագահի նախկին թեկնածուի լրիվ անունը Ուիլլարդ Միթ Ռոմնի է: