17.06.2015 19:45

Սուդանի բանակը ԱՄ գագաթնաժողովի ընթացքում պատանդ է պահել ՀԱՀ խաղաղապահներին

Սուդանի բանակը ԱՄ գագաթնաժողովի ընթացքում պատանդ է պահել ՀԱՀ խաղաղապահներին

Սուդանի բանակը պատանդ է պահել հարավաֆրիկյան 800 խաղաղապահների, քանի դեռ, Միջազգային քրեական դատարանի կողմից որոնման մեջ գտնվող նախագահ Օմար ալ-Բաշիրը եղել է ՀԱՀ-ում Աֆրիկյան միության գագաթնաժողովում:

News 24 գործակալությունը հաղորդել է, որ Հյուսիսային Դարֆուրում խաղաղապահների ռազմակայանը շրջապատվել է սուդանյան բանակի գերազանցող ուժերի կողմից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՀ-ում որոշել են ալ-Բաշիրի հավանական ձերբակալության հարցը:

«Հարձակման դեպքում մենք ստիպված կլինեինք հանձնվել: Մեկ գումարտակը չի կարող դիմադրել մի ամբողջ բանակի»,- ասել է հարավաֆրիկյան զինվորներից մեկը:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱՀ դատարանն սկզբում որոշում էր կայացրել, որ ալ-Բաշիրը չպետք է լքի երկրի տարածքը՝ մինչև վերջնականապես չորոշվի նրա ձերբակալության հարցը: Հաջորդ օրը դատարանը որոշել էր ձերբակալել Սուդանի նախագահին և նրան հանձնել Միջազգային քրեական դատարանին, սակայն այդ պահին ալ-Բաշիրն արդեն լքել էր երկրի տարածքը:

Փոխանցում է ТАСС-ը: