17.06.2015 19:54

Կհրատարակվի Ֆիլիպ Կ. Դիքի միակ մանկական վեպը

Կհրատարակվի Ֆիլիպ Կ. Դիքի միակ մանկական վեպը

Այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կվերահրատարակվի ամերիկացի վիպասան, գիտաֆանտաստիկ ժանրում բազմաթիվ ստեղծագործություններ գրած Ֆիլիպ Ք. Դիքի «Նիքը և Գլիմմունգը» մանկական վեպը: Ստեղծագործությունը տղայի մասին է, որ իր ընտանիքի հետ լքում է Երկիր մոլորակը՝ իր կատվին փրկելու համար:

Դիքը, որին անվանում են գիտաֆանտաստիկայի Շեքսպիր, այս վեպը գրել է 1960 թ.-ին: 60-ականներին նա իր ձեռագիրը ուղարկում է «Դաբլդեյ»-ին, որի խմբագիրը, սակայն, մերժում է գրողին՝ որոշելով չհրատարակել այն: 1988-ին՝ Դիքի մահվանից վեց տարի անց, «Նիքը և Գլիմմունգը» գտնում են իրենց հրատարակչին, բայց 1990-ականներից գիրքը նորից չի հրատարակվում: 2008-ին գիրքը շատ փոքր քանակով հրատարակվում և վաճառվում է ԱՄՆ-ում: Այժմ այն պատրաստվում է վերահրատարակել բրիտանական «Գոլլանց» հրատարակչությունը:

«Գոլլանց»-ում գրքի խմբագիր Մարկուս Գիփը ասել է. «Իմ հասկանալով՝ Դիքը հպարտ էր իր այս գրքով, սակայն նրա հրատարակիչները այնքան էլ չէին ուզում, որ նա գրի փոքր-ինչ արտասովոր մանկական գրքեր»:

Այս գիրքը վերահրատարակելը գրողի մյուս ստեղծագործությունները վերահրատարակելու ծրագրի մասն է միայն. «Դիքը,- ավելացրել է խմբագիրը,- շատ մեծ գրող է ոչ միայն գիտաֆանտաստիկայի տեսանկյունից: Նա ավելի մեծ ազդեցություն ունի, և մեզ համար կարևոր է շարունակել նրա ժառանգությունը»: