04.12.2012 19:12

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ Լավրովը ձեռքը չի կոտրել

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ Լավրովը ձեռքը չի կոտրել

ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը հերքել է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա այցելության ժամանակ կոտրել է ձեռքը: ԱԳՆ-ում պարզաբանել են, որ վնասվածքը չի ազդի Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցի վրա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Ռուսաստանյան ԱԳՆ ղեկավարը ձեռքի դաստակը վնասել է դեկտեմբերի 3-ի երեկոյան, Ստամբուլի հյուրանոցում վայր ընկնելիս: