20.06.2015 16:36

Զիմբաբվեի դատախազի կարծիքով՝ անչափահասների հետ սեքսը երբեմն թույլատրելի է

Զիմբաբվեի դատախազի կարծիքով՝ անչափահասների հետ սեքսը երբեմն թույլատրելի է

Զիմբաբվեում սկանդալ է ծագել երկրի գլխավոր դատախազ Յոհանես Տոմանայի արտահայտությունների կապակցությամբ՝ այն մասին, թե 16 տարեկանից ցածր աղջիկների հետ սեռական կապերի ոչ բոլոր դեպքերն են, որ կարելի է մեկնաբանել որպես բռնաբարություն:

Chronicle պաշտոնաթերթում հրապարակված հարցազրույցում դատախազը հռետորական հարց է տվել, թե վաղ ամուսնությանը ի՞նչ այլընտրանք ունեն այն աղջիկները, ովքեր դպրոց չեն հաճախում:

Իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստները քննադատել են դատախազին նաև այլ դատողությունների համար, օրինակ՝ թե 12 տարեկան աղջիկներն արդեն չափահաս պետք է ճանաչվեն: Երկրի տեղեկատվության նախարար Ջոնաթան Մոյոն համամիտ է իրավապաշտպանների կարծիքին և հայտարարել է, որ Տոմանայի արտահայտությունները վրդովեցուցիչ են ու կասկածի տակ են դնում նրա պաշտոնավարությունը գլխավոր դատախազի պաշտոնում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Զիմբաբվեում աղջիկների 4 %-ն ամուսնանում է մինչև 15 տարեկան դառնալը, 30 %-ը՝ մինչև 18 տարեկանը: Փոխանցում է BBC-ն: