25.06.2015 15:39

Օրվա կադրը. Ցուցարարները ճանապարհ են բացում շտապօգնության մեքենայի առաջ

Օրվա կադրը. Ցուցարարները ճանապարհ են բացում շտապօգնության մեքենայի առաջ

Բողրամյան պողոտայի նստացույցի առաջին օրը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, փորձելով փաստարկել, որ փողոցը փակել «պետք չէ», ասում էր՝ «բա որ շտապօգնության մեքենան ուզենա անցնի, ո՞նց պետք է անեք»: 

Երեկ երեկոյան մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ: Ցույցի ամենաբազմամարդ ժամն էր: Չնայած դրան, ցուցարարները հապշտապ կենդանի միջանց բացեցին փողոցի մեջտեղով՝ թույլ տալով Շտապ օգնության մեքենային հասնել առաջին շարքերում գտնվող կնոջը: Բժիշկները նրան առաջին օգնություն ցույց տվեցին, քաղաքացիները շտապօգնության մեքենան ճանապարհեցին ծափահարություններով: