26.06.2015 15:37

«Աշ-Շաբաբը» հարձակում է գործել Սոմալիում Աֆրիկյան միության ռազմակայանի վրա

«Աշ-Շաբաբը» հարձակում է գործել Սոմալիում Աֆրիկյան միության ռազմակայանի վրա

«Աշ-Շաբաբ» խմբավորման տասնյակ իսլամիստներ Սոմալիի Լեգո քաղաքում հարձակվել են Աֆրիկյան միության ռազմակայանի վրա: Ականատեսների վկայությամբ՝ մահապարտ-ահաբեկիչն ավտոմեքենայով մեծ արագությամբ ներխուժել է ռազմակայանի տարածք:

Ռազմակայանը գտնվում է Մոգադիշո-Բայդոա ճանապարհին, որը հիմնականում վերահսկում են միջազգայնորեն ճանաչված իշխանությունները և խաղաղապահները:

Տեղի բնակիչները BBC-ին հայտնել են, որ ռազմակայանում դեռևս շարունակվում է փոխհրաձգությունը:

Մուսուլմանների սրբազան ռամադան ամսի սկզբից «Աշ-Շաբաբի» գրոհայինների հարձակումները հաճախակիացել են: Անցյալ շաբաթ նրանք հարձակվել են Մոգադիշոյում ազգային հետախուզական գործակալության մարզական կենտրոնի վրա, Քենիայի ափամերձ շրջանում գրոհել են զինվորներին, ինչպես նաև Քենիայի հյուսիս-արևելքում սպանել են ավագանու անդամի: