18.09.2012 15:17

Հիվանդանոցում մահացել է Օրբելի փողոցի ավտովթարի մեքենայի վարորդը

Հիվանդանոցում մահացել է Օրբելի փողոցի ավտովթարի մեքենայի վարորդը

Այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է սեպտեմբերի 9-ին Երևանի Օրբելի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեքենայի վարորդ` 17-ամյա Նորայր Խաչատրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր iLur.am-ը «Ֆորդ» մակնիշի 15 ՍՏ 570 մեքենան բախվել է «DAF» ՄԱԿՆԻՇԻ 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետև ծառի, որը կոտրվել է, ապա՝ պատի: Ավտովթարի հետևանքով 18-ամյա Գայանե Մարկոսյանը և Վիկտորյա Ալոյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին, ստացած մարմնական վնասվածքներին չդիմանալով, մահացել էին: