29.06.2015 13:18

Թունիսի իշխանությունները մտադիր են փակել 80 «չվերահսկվող» մզկիթներ

Թունիսի իշխանությունները մտադիր են փակել 80 «չվերահսկվող» մզկիթներ

Թունիսի իշխանությունները պատրաստվում են մոտ ժամանակներս փակել բոլոր մզկիթները, որոնք կրոնի գործերով նախարարության վերահսկողությունից դուրս են, հայտարարել է երկրի վարչապետ Հաբիբ Էսիդը:

Այդ քայլին կառավարությունը ստիպված է դիմել՝ ի պատասխան Սուս քաղաքի լողափի վրա կատարված հարձակման, որի զոհ դարձավ մի քանի տասնյակ մարդ, հաղորդել է BBC-ն:

Ընդհանուր առմամբ՝ Թունիսի իշխանությունները շաբաթվա ընթացքում մտադիր են փակել 80 մզկիթ:

Ուրբաթ օրը կատարված հարձակման կազմակերպիչները հարված են հասցրել Թունիսի ամենացավոտ տեղին՝ զբոսաշրջությանը, որն ապահովում է երկրի ՀՆԱ առնվազն 15 %-ը: Եվրոպացի զբոսաշրջիկները զանգվածաբար հեռանում են Թունիսից: Փոխանցում է Interfax-ը: