29.06.2015 14:02

ԻՊ-ն ստանձնել է Թունիսում հարձակման պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Թունիսում հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետության» ջիհադիստները ստանձնել են Թունիսի լողափում կատարված հարձակման պատասխանատվությունը, որին զոհ է դարձել առնվազն 39 մարդ:

Ծայրահեղական խմբավորման Twitter-յան էջում ասվում է, որ Թունիսի հանրահայտ Սուս առողջարանային քաղաքի լողափի վրա հարձակումն իրականացրել է «Խալիֆաթի զինվորը», որին հաջողվել է հաղթահարել անվտանգության բոլոր պատնեշները:

Ավելի վաղ իսլամիստներն իրենց կողմնակիցներին կոչ են արել սաստկացնել հարձակումները մուսուլմանների սրբազան ռամադան ամսում:

Ահաբեկչության զոհերի մեծ մասը բրիտանացի և գերմանացի զբոսաշրջիկներ են:

Թունիսի իշխանությունները հաղորդել են, որ հարձակվողներն սպանվել են փոխհրաձգության ընթացքում: Փոխանցում է BBC-ն: