30.06.2015 14:35

ԼՂՀ կառավարությունում նախատեսվող փոփոխություններն ընդունեց ԱԺ-ն. artsakhpress.am

ԼՂՀ կառավարությունում նախատեսվող փոփոխություններն ընդունեց ԱԺ-ն. artsakhpress.am

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ, այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին հարցը, որով կադրային և կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում կառավարությունում: Հայտնում է artsakhpress.am-ը:

Գիգորյանի խոսքով, նախագծով սահմանված փոփոխությունների համաձայն ԼՂՀ կառավարությունում կգործեն առողջապահության, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության, գիտության և սպորտի, մշակույթի և երիտասարդության հարցերի, պաշտպանության, քաղաքաշինության, ֆինանսերի նախարարություններ , ինչպես նաև կառավարությանն աշխատակազմի ղեկավար նախարար: Կառավարությանն առընթեր կգործեն Ազգային անվտանգության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունները, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը և ԼՂՀ Ոստիկանությունը: Նախագիծը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովում ընդունվեց 22 կողմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ :