30.06.2015 18:13

Կանադայի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմը» և «Գիշերային գայլերը»

Կանադայի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմը» և «Գիշերային գայլերը»

Կանադան հրապարակել է ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդլայնված ցուցակ, որոնց նկատմամբ վիզային սահմանափակումներ և տնտեսական պատժամիջոցներ են սահմանվել:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը պարզաբանել է, որ պատժացուցակի ընդլայնումը կապված է Ուկրաինայում իրավիճակի հետ:

Պատժամիջոցներ են սահմանվել «Եվրասիական երիտասարդական միության», Marshall Capital Eund ներդրումային ընկերության և «Գիշերային գայլեր» մոտոցիկլիստների ակումբի նկատմամբ, ընդ որում՝ վերջինս Կանադայի կառավարության փաստաթղթում անվանվում է «բայքերների բանդա»:

Փաստաթղթում առկա են նաև պաշտպանական և էնեգետիկ սեկտորների կազմակերպություններ և ձեռնարկություններ՝ «Ավիաշինարարության միացյալ ընկերություն», «Տուլայի զինագործարան», «Հաստոցագործիք» ընկերություն, ինչպես նաև՝ «Գազպրոմ», «Գազպրոմնեֆտ», «Սուրգուտնեֆտեգազ» և «Տրանսնեֆտ», որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Կանադան նաև արգելում է առևտուրը Ղրիմի հետ, արգելք է դրվում ներդրումների, ֆինանսական ծառայությունների, Ղրիմի նավահանգիստներում զբոսանավերի մուտք գործելու և տվյալներ հաղորդելու նկատմամբ: Փոխանցում է BBC-ն: