01.07.2015 11:26

Արտակ Բուդաղյանը բացառիկ հանդգնություն է դրսևորել՝ համարձակվել է չզոհվել. «ՉԻ»

Արտակ Բուդաղյանը բացառիկ հանդգնություն է դրսևորել՝ համարձակվել է չզոհվել. «ՉԻ»

Բանից պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության զործով մեղադրող դատախազը պահանջում է 150 հազար դրամով տուգանել սպանվածի եղբայր Արտակ Բուդաղյանին:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Դատախազն, իհարկե, չտեսնված մարդասիրություն է ցուցաբերում, որովհետև Արտակ Բուդաղյանը բացառիկ հանդգնություն է դրսևորել՝ համարձակվել է չզոհվել, երբ իր վրա կրակում էին Սյունիքի «ցար ի բոգ»-ի մերձավորները: Մինչդեռ նա պարտավոր էր անշարժ կանգնել լավ լուսավորված տեղում և բոլոր հարմարությունները ստեղծել, որ իրեն նույնպես գնդակահարեն, իսկ եթե անգամ դրանից հետո ոչինչ չստացվեր՝ պիտի ցատկեր և ինքը դիպչեր փամփուշտներին: Ու քանի որ այդպես չի վարվել՝ հիմա պիտի 150 հազար դրամ տուգանք վճարի: Պաշտոնական մեղադրանքն, իհարկե, այլ է՝ նա սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Իսկ վերջիններս ոչ մի սպառնալիք էլ չեն հնչեցրել: Սպանել են առանց սպառնալիքի: Դրա համար էլ չեն տուգանվելու։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։