01.07.2015 13:23

ԱՄՆ-ում սկսվել է դպրոցական գրադարանների՝ դրամաշնորհներ ստանալու մրցույթի առաջին փուլը

ԱՄՆ-ում սկսվել է դպրոցական գրադարանների՝ դրամաշնորհներ ստանալու մրցույթի առաջին փուլը

Ամերիկացի գրող Ջեյմս Փաթթերսոնը և Դպրոցական ընթերցանության ակումբը հայտարարել են դպրոցական գրադարանների՝ դրամաշնորհներ ստանալու մրցույթի առաջին փուլի սկզբի մասին: Նրանք այս գործը նախաձեռնել են մարտին: Փաթթերսոնն ասել է, որ ինքը շարունակում է մեծացնել այն գումարի չափը, որ պատրաստվում է նվիրաբերել:

Բեսթսելլեր գրքերի հեղինակ համարվող Փաթթերսոնը հայտնել է, որ 500 հազար դոլար է փոխանցել 125 դպրոցների, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում՝ սկսած Արկանզասից, վերջացրած Հարավային Դակոտայով: Այս ծրագրի անհատական դրամաշնորհները տատանվում են հազարից մինչև տասը հազար դոլար: Երեքշաբթի օրը Փաթթերսոնը ավելացրել է ևս 250 հազար դոլար:

Վերջին տարիներին Փաթթերսոնը միլիոնավոր դոլլարներ է տվել գրադարաններին և անկախ գրախանութներին, ինչպես նաև հովանավորել է բազմաթիվ անվանի գրական նախագծեր: