02.07.2015 09:15

Ալիևը պարգևատրել է բռնցքամարտիկ Գևորգ Մանուկյանին (տեսանյութ)

Ալիևը պարգևատրել է բռնցքամարտիկ Գևորգ Մանուկյանին (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել Եվրոպական խաղերի բռնցքամարտի հաղթողների պարգևատրման տեսագրությունը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայազգի մարզիկ Գևորգ Մանուկյանին է հանձնում իր մեդալը:

Հանդիսատեսը, որն ամեն անգամ իրեն բնորոշ սուլոցներով էր ընդունում «յան» ազգանուն ունեցող մարզիկներին, սկսել են հերթական անգամ սուլել, սակայն նախագահ Ալիևը ձեռքի շարժումով լռեցրել է դահլիճին, ինչն էլ ապշահար է արել հանդիսականին և հիմա համացանցում այս տեսագրությունը մեծ իրարանցում է առաջացրել:

Նշենք, որ հայազգի մարզիկն այս խաղերում ներկայացնում էր Ուկրաինան և 91 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: