02.07.2015 12:42

ՀՀ-ում անցկացվում են Այկիդոյի միջազգային ֆեդերացիայի հերթական սեմինարները

ՀՀ-ում անցկացվում են Այկիդոյի միջազգային ֆեդերացիայի հերթական սեմինարները

«Հայաստանում տեղի են ունենում Այկիդոյի միջազգային ֆեդերացիայի հինգերորդ հերթական սեմինարները, որոնք անցկացնում է Համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սեւ գոտի  7-րդ դան Շիգերու Սուգավարան»: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Հայաստանում Այկիդոյի Այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը: Նա նշեց, որ սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ֆեդերացիաների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ամերիկայից, Վրաստանից եւ այլ երկրներից: «Երեխաների համար մարզումները իրականացնում են 4-րդ դան վարպետները, որոնք նույնպես ժամանել են այլ երկրներից»,- նշեց Արմեն Ավետիսյանը: