07.07.2015 10:48

Պարույր Հայրիկյանին նույնիսկ Եվրամիության դրոշը չօգնեց. «ՉԻ»

Պարույր Հայրիկյանին նույնիսկ Եվրամիության դրոշը չօգնեց. «ՉԻ»
© Ֆոտոլուր

Անդրադառնալով Բաղրամյան պողոտան բացելուն՝ Պարույր Հայրիկայնը ասել է. «Եթե  ցուցարարների ձեռքի մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան»։

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Փաստորեն Պարույր Հայրիկյանը մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում Եվրամիության դրոշ էր բարձրացրել ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ զուտ ինքնապաշտպանական նպատակներով որպեսզի իր նկատմամբ ավելի գուսպ լինեն: Բայց (ճակատագրի ինչպիսի հեգնանք) հենց այդ դրոշի պատճառով էլ ցուցարարները նրա նկատմամբ, մեղմ ասած, անզուսպ գտնվեցին: Չնայած՝ սա չի նշանակում, թե պրն Հայրիկյանն իրավացի չէ: Օրինակ՝ «յոդի կլետկան» թեթև մրսածության դեպքում շատ լավ օգնում է, իսկ թոքաբորբի դեպքում անիմաստ է: Այսինքն՝ Եվրամիության դրոշը շարքային ցուցարարներին գուցեև օգներ, բայց փորձը ցույց է տալիս, որ Պարույր Հայրիկյանին նույնիսկ դա չօգնեց:

Իսկ ընդհանրապես՝ եթե դրոշները բարձրացվում են ընդամենը պրոֆիլակտիկ նկատառումներով, մեր դեպքում Ռուսաստանի դրոշից լավը չկա: Այդ դեպքում մեր ինքնիշխան երկրի ոստիկանները երևի ցուցարարներին նույնիսկ մեդալներ կտան ու կտանեն Գառնի-Գեղարդ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։