07.07.2015 13:56

ԼՂՀ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում ստուգումներ են մեկնարկել

ԼՂՀ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում ստուգումներ են մեկնարկել

Հուլիսի 6-ից ստուգումներ են մեկնարկել ԼՂՀ ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին: «Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում»,- նշվում է հաղորդագրության մեջ: