18.09.2012 15:35

Կներկայացվի «Կյանքի իրավունքի ապահովումը ՀՀ-ում՝ մահապատժի վերացումից հետո» զեկույցը

Կներկայացվի «Կյանքի իրավունքի ապահովումը ՀՀ-ում՝ մահապատժի վերացումից հետո» զեկույցը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00–17:30-ը, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կազմակերպում է «Կյանքի իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում՝ մահապատժի վերացումից հետո» զեկույցի շնորհանդես եւ ապա քննարկում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Ըստ նախնական օրակարգի՝ զեկույցներով հանդես կգան «Հելսինկյան գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, իրավաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տաթևիկ Մատինյանը: