10.07.2015 20:02

AMBI ստուդիան ծրագրել է նկարահանել Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք»-ի նոր տարբերակը

AMBI ստուդիան ծրագրել է նկարահանել Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք»-ի նոր տարբերակը

AMBI ընկերությունների խումբը ծրագրել է նկարահանել կինեմատոգրաֆի դասական Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի (1960) ռեմեյքը, հաղորդել է The Hollywood Reporter-ը:

Պրոդյուսերների խոսքով՝ ֆիլմի սյուժեն կտեղափոխվի մեր ժամանակները:

 Ռեժիսորի զարմուհի Ֆրանչեսկա Ֆելինին ասել է, որ իր ընտանիքը բազմիցս առաջարկներ է ստացել «Քաղցր կյանքի» նոր տարբերակը նկարահանելու վերաբերյալ: «Բայց այստեղ հրաշալի ժամանակակից մոտեցում կա: Եթե նկատի ունենանք պրոդյուսերների իտալական արմատները և հորեղբորս ստեղծագործության խորը իմացությունն ու գնահատանքը, ապա ավելի լավ թիմ պատկերացնել հնարավոր չէր»,- ասել է նա:

Ֆելինիի երգիծական դրամայի բնօրինակում խաղում են Մարչելո Մաստրոյանին, Անուկ Էմեն, Անիտա Էքբերգը: Ֆիլմի գլխավոր հերոսը բոհեմական գրող ու լրագրող է, որն ազատ կյանք է վարում, ինչը հանգեցնում է անձի ճգնաժամի: Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի և «Օսկարի»՝ լավագույն զգեստներ անվանակարգում: Փոխանցում է gazeta.ru-ն: