11.07.2015 18:13

Ֆիլմ «Մեսսի»(թարգմանված է ռուսերեն)

Ֆիլմ «Մեսսի»(թարգմանված է ռուսերեն)

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին նաև «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է: Եվ պատահական չէ, որ այսօր գրեթե բոլորը խոսում են Մեսսիի հանճարի, նրա այլմոլորակային լինելու մասին: Նույնիսկ քայլելով, մեկ խաղում միջինը վազելով 3.5 կմ: Մինչդեռ նա հասարակ տղա է, ով ծանր մանկություն է ունեցել, հաղթահարել է մի հիվանդություն, որի հետևանքները մինչ օրս նկատելի են: Թերևս նա միակներից է, ով դեռ շարունակում է ֆուտբոլին վերաբերվել որպես խաղի, որից կարելի է և պետք է հաճույք ստանալ. Թեթևություն, որն առկա է Մեսսիի գործողություններում, փայլուն դրիբլինգ, որին բոլորն են ծանոթ, բայց անզոր են որևէ բան անել, հարվածներ, որոնք գլխացավանք են ցանկացած դարպասապահի համար և անվերջ գոլեր, որոնք նա խփել է և շարունակում է խփել...  Ի վերջո, միշտ պետք է հիշել, որ հանճարեղը պարզության մեջ է... Ներկայացնում ենք այս մեծագույն ֆուտբոլիստի մասին պատմող՝ «Մեսսի» ֆիլմը: