05.12.2012 19:40

Իրանցիները կոտրել են գրավված անօդաչու սարքի տվյալնների կրիչները

Իրանցիները կոտրել են գրավված անօդաչու սարքի տվյալնների կրիչները

Իրանցի մասնագետները հայտարարել են, որ գրավված և ենթադրաբար՝ ԱՄՆ-ին պատկանող ScanEagle անօդաչու թռչող սարքից դուրս են բերել տվյալները, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է իրանական Press TY հեռուստաալիքը: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ներկայացուցիչը զգուշացրել է, որ եթե հարկ լինի՝ իրենք ավելի շատ տեղեկություններ կհրապարակեն անօդաչու սարքի վերաբերյալ, և ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն պատկանում է ԱՄՆ-ին: Երեքշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը միջազգային դատարաններում կներկայացվի որպես ապացույց այն բանի, որ ԱՄՆ-ը խախտել է Իրանի օդային տարածքը: Ամերիկյան ՌԾՈՒ շտաբը հերքել է անօդաչու սարք  կորցնելու փաստը: Նույն օրն իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվել է ScanEagle-ն, սակայն այդ կադրերի միջոցով հնարավոր չէր պարզել, թե որ երկրին է դա պատկանում: