18.09.2012 15:38

Կասկածներ կան, որ արտահանված իշխանն անորակ չէր

Կասկածներ կան, որ արտահանված իշխանն անորակ չէր

iLur.am-ը տեղեկացրել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ հայկական իշխան ձկան մեջ աղիքային ցուպինկերի խմբի մանրէներ են հայտնաբերվել, և ՌԴ իշխան ձուկ ներկրող «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ն արգելել էր հետագա ներկրումը:

iLur.am-ը պարզաբանումներ է ստացել ընկերության տնօրեն Արկադի Գևորգյանից, որոնց համաձայն՝ ներկրումն արգելել են միայն «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ին:
«Այս առնչությամբ մենք կասկածներ ունենք, կան ենթադրություններ, որ արգելքը միտումնավոր է»,- պարզաբանեց ընկերության տնօրենը՝ հավելելով, թե նախքան արտահանումը Հայաստանում ձկնատեսակները ստուգվել են լաբորատոր պայմաններում, և ոչ մի խախտում չի հայտանբերվել:

«Այդ հետազոտությունները բարդ բան չեն, որպեսզի մերոնք չկարողանան անել ու չկարողանան հայնաբերել խախտումները: Այժմ հավաքում ենք փաստեր, որոնք հետազոտությունների արդյունքի հետ միասին կներկայացնենք համապատասխան տեսչություն», - ասաց նա՝ հերքելով «Ռոսսելխոզնադզորի» այն տեղեկությունը, թե «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ն արդեն երկրորդ անգամ է հայտնվում ռուսական նորմերը խախտողների «սև ցուցակում»: