14.07.2015 13:45

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky հեռուստաալիքի գովազդում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky հեռուստաալիքի գովազդում (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Բունդեսլիգայի գովազդում «Sky Sports» հեռուստաալիքի համար։ 

30-վայրկյանանոց տեսանյութում երեխան, ով «Բորուսիայի» ֆուտբոլիստին ուղեկցում է դաշտ, պատմում է նրան իր ընտանիքի մասին։
 
«Իսկ գիտեք, Մխիթարյան, որ հայրս միացրել է «Sky»-ը եւ այժմ հեռուստացույցով դիտում է Բունդեսլիգայի բոլոր խաղերը, իսկ մայրս՝ հեռուստասերիալներ։ Եղբայրս էլ «Շալկեի» երկրպագու է եւ միշտ ստիպված է խաղերը դիտել համակարգչով։ Իսկ ես քեզ կդիտեմ այսպես: Իրական կյանքում դու ավելի լավ տեսք ունես, քան՝ էրկրանին»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի 2015/16թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 14-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիան» առաջին տուրում մրցելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: