15.07.2015 15:53

«Նոսֆերատու» ֆիլմի ռեժիսորի գանգը գողացել են ընտանեկան դամբարանից

«Նոսֆերատու» ֆիլմի ռեժիսորի գանգը գողացել են ընտանեկան դամբարանից

Գերմանացի կինոռեժիսոր Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի գանգը առևանգել են Գերմանիայում ընտանեկան գերեզմանատան դամբարանից: Մուռնաուն  հայտնի է դարձել «Նոսֆերատու» համր սարսափ ֆիլմով (1922 թ.), որը համարվում է այդ ժանրի դասական ստեղծագործություն:

Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, ռեժիսորի եղբայրների՝հարևանությամբ գտնվող գերեզմաններին ձեռք չեն տվել: Spiegel Online-ի տեղեկություններով՝ գերեզմանի մոտ մոմի հետքեր են հայտնաբերվել: Հնարավոր է՝ առևանգիչները մոմեր են վառել, և գողությունը ծիսական դրդապատճառներով է կատարվել:

Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուն 1931 թ. զոհվել է ավտովթարից Կալիֆոռնիայում: Փոխանցում է BBC-ն: