17.07.2015 12:13

Գրանորություն. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»

Գրանորություն. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»

Պատմության մեջ լինում են անցումային կարճ «վայրկյաններ», որոնք հսկայական դարաշրջաններ են ամփոփում: Նման «վայրկյանների» ընթացքում ժամանակը զարմանալիորեն խտացնում է մարդկային տիպերն ու հարաբերությունները, կարդիոգրամմայի նման փոփոխական ու անկայուն արժեքային համակարգերը, և քարտեզը դառնում է ընդամենը ետ ու առաջ շարժվող գծերի մի խառնաշփոթ: Արագորեն բարձրացվող և նույնքան արագորեն տապալվող գերմարդկանց արձանների ֆոնին «վայրկյանը» հանկարծակի դանդաղում, ու էս ամբողջ Կարնավալային տուրուդմփոցը սկսում է երևալ հիվանդոտ-թզուկ Մարդու աչքերով: Հիվանդոտ-թզո՞ւկ... Անցումային դանդաղ վայրկյանը շարժելու համար, որպես կանոն, հենց նմաններն են պատից կախված «դարաշրջանի» թիթեղյա թմբուկը «ծղրտացնում»...

«Իմ զարմանքը առավել ուժեղ էր, երբ աշխատանքիս ավարտից հետո ավազակախումբը չլքեց առանց պատուհանների մնացած ֆաբրիկան: Նույնիսկ, երբ մոտակայքում գտնվող Խոենֆրիդեբերգվեգից մեզ հասան, ճիշտ ինչպես թատրոնում, «բռավո» գոչյուններն ու ծափահարությունները, որովհետև ռմբակոծիչը հաջողվեց խփել ու գցել, որովհետև այրվելով ու դրանով իսկ մարդկանց գրավիչ տեսարան պարգևելով, նա ավելի շուտ ընկավ, քան թե վայրէջք կատարեց Յեշկենտալյան անտառում: Միայն ավազակախմբի փոքրաթիվ անդամները և նրանց թվում Փութեն հեռացան ապակիներից զրկված ֆաբրիկայից; Սակայն ո՛չ Շտյորտեբեքերը, ո՛չ Ածխագողը, իսկ ինձ հենց նրանք էին հետաքրքրում, խփված-գցված ինքանթիռը նույնիսկ նվազագույն ուշադրության չարժանացրեցին»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով լույս ընծայված Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» վեպը՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: