17.07.2015 14:15

Ահաբեկչություն Նիգերիայում. տասնյակ զոհեր և վիրավորներ

Ահաբեկչություն Նիգերիայում. տասնյակ զոհեր և վիրավորներ

Նիգերիայի Գոմբե քաղաքում կատարված ահաբեկչության արդյունքում առնվազն 50 մարդ զոհվել է, 70-ից ավելին՝ վիրավորվել: Զոհերի և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ:

Քաղաքի կենտրոնական շուկայում միանգամից երկու պայթյուն է որոտացել: Ահաբեկչությունը կատարվել է մուսուլմանների համար սրբազան ռամադան ամսի ավարտի և թաթախման տոնին պատրաստվելու նախօրեին:

Դիտորդների կարծիքով՝ ահաբեկչության ետևում արմատական «Բոկո հարամ» խմբավորումն է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում: «Բոկո հարամը» ցանկանում է ստեղծել իսլամական խալիֆաթ և շարիաթի կանոններ մտցնել երկրի ողջ տարածքում: Խմբավորման գրոհայինները հարձակումներ են գործում նաև հարևան երկրներում՝ Նիգեր, Կամերուն, Չադ: Կամերունի իշխանությունները, անվտանգության նկատառումներով, արգելել են երկրի հյուսիսում փարանջա կրելը: Անցյալ կիրակի Ֆոտոկոլ քաղաքում փարանջա կրող երկու կին-մահապարտներ ահաբեկչություն են իրականացրել, որի արդյունքում զոհվել է 11 մարդ: Փոխանցում է euronews-ը: