21.07.2015 19:28

Մարիա Գայդարին երեք ամիս փորձաշրջան է տրվել

Մարիա Գայդարին երեք ամիս փորձաշրջան է տրվել

Ռուսաստանցի ըննդիմադիր գործիչ Մարիա Գայդարը, որը նշանակվել է Օդեսայի փոխնահանգապետի պաշտոնում, պետք է եռամսյա փորձաշրջան անցնի, հաղորդել է, այսպես կոչված՝ Օդեսյան ճգնաժամային  մեդիա-կենտրոնը:

Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են, որ Օդեսայի հասարակական կազմակերպությունների մի շարք ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել մարզային վարչակազմի շենքի մոտ՝ Գայդարի նշանակման դեմ:

Ինչպես հաղորդել է ուկրաինական «Думская» ինտերնետ-կայքը, հասարակական գործիչները դժգոհ են Գայդարի ոչ այնքան միանշանակ հայտարարություններից՝ Ղրիմի անեքսիայի և երկու երկրների միջև ներկա փոխհարաբերությունների վերաբերյալ:

Մեկ այլ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ՝ Օլգա Կուռնոսովան, Մարիա Գայդարին անվանել է «Տրոյական ձի»՝ Սաակաշվիլիի աշխատակազմում: Ըստ նրա՝ Ռուսաստանում Գայդարը երկու անգամ իշխանությունում է եղել և ոչնչի չի հասել::

Գայդարն ինքը Կիևում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանում ինքն արդեն ետ է վարժվել այնպիսի հասկացությունից, ինչպիսին «վարչական շենքի մոտ բողոքի ակցիան» է, ուստի նման ակցիա անցկացնելու փաստն ինքնին (թեկուզ և՝ բողոքի) դրական է համարում:

Գայդարը նաև խոստացել է երեք ամսում սովորել ուկարիներեն և նշել է, որ առայժմ չի ուզում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Փոխանցում է BBC-ն: