21.07.2015 20:07

Ռուսաստանում մեկնարկում է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի դատավարությունը

Ռուսաստանում մեկնարկում է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի դատավարությունը

Դոնի Ռոստովում մեկնարկում է ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի դատավարությունը, որին Ռուսաստանում մեղադրում են ահաբեկչական խմբավորում ձևավորելու և Ղրիմում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Սենցովին ցմահ ազատազրկում է սպասվում, բայց նա համոզված, որ դատարանը իրեն 20 տարի «կտա», քանի որ հենց այդքան են իրեն «խոստացել» ռուսաստանյան հատուկ ծառայությունների աշխատակիցները, երբ ձերբակալում էին 2014 թ. մայիսի 10-ին:

Օլեգ Սենցովը կտրականապես հերքում է մեղադրանքը և համարում, որ իրեն դատում են Մայդանին մասնակցելու և Ղրիմը Ուկրաինայում թողնելու դիրքորոշման համար: Թերակղզում են մնացել նրա կինը և երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկը աուտիստ է:

Ի պաշտպանություն Սենցովի՝ հանդես են գալիս համաշխարհային համբավ ունեցող տասնյակ կինեմատոգրաֆիստներ (ներառյալ նաև Կրեմլի  մերձավոր Նիկիտա Միխալկովը) և հազարավոր հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից:

 Ուկրաինան Օլեգ Սենցովին քաղբանտարկյալ է հայտարարել և Ռուսաստանից պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան: Փոխանցում է BBC-ն: