21.07.2015 20:32

Ռուսաստանը ԱԽ-ին «Բոինգի» աղետի վերաբերյալ սեփական բանաձևն է առաջարկում

Ռուսաստանը ԱԽ-ին «Բոինգի» աղետի վերաբերյալ սեփական բանաձևն է առաջարկում

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել  Ուկրաինայի արևելքում խոցված՝ Malaysia Airlines ընկերության «Բոինգի» աղետի վերաբերյալ սեփական բանաձևը:

Նախագծում Ռուսաստանը պնդում է, որ ավիավթարի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն բացառում է միջազգային տրիբունալի անցկացումը, որն ստեղծելու պահանջ են ներկայացրել Մալայզիայի ներկայացուցիչները:

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, նման տրիբունալի ստեղծումը հակասում է ՄԱԿ-ի կանոններին:

Բանաձևի ռուսաստանյան նախագծում միայն ասվում է, որ ավիալայների աղետի կապակցությամբ պետք է անցկացվի «ամբողջական, մանրակրկիտ, թափանցիկ և անկախ միջազգային հետաքննություն»:

Malaysia Airline ավիաընկերության «Բոինգ-777» օդանավը աղետի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում անցյալ տարվա հուլիսին: Զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 298 մարդ: Ենթադրաբար՝օդանավը խոցվել է ցամաքային «Бук» հակաօդային համալիրից արձակված հրթիռով:

Փոխանցում է BBC-ն: